Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի 06 ՍՍ 011 համարանիշի և թիվ 71 երթուղին սպասարկող 07 74 Տ երթուղային տաքսին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան; Օպերատիվ են գործել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել և բախվել Toyota-ին, իսկ Toyota-ի գահավիժումը Կիևյան կամրջից կանխվել է երկաթբետոնե արգելապատնեշների շնորհիվ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










