Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինություններ


Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինություններ
Մայիս 27 13:34 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։