Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով մրցակցային հավասար պայմաններ


Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով մրցակցային հավասար պայմաններ
Մայիս 27 11:46 2025

Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցներն այսօր բողոքի ակցիայով կառավարության առջև էին։ Նրանք դժգոհում են, որ թե՛ Վրաստանում, թե՛  Հայաստանում միջնորդ կազմակերպություններն ու արտահանողները, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում, ներմուծում, հայ բեռնափոխադրողների փոխարեն նախընտրում են վարձել այլազգի բեռնափոխադրողի։   

Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ այլազգի երկրների բեռնափոխադրողները կարողանում են ավելի էժան գին առաջարկել, քանի որ հարկային պարտավորություններ ՀՀ-ում չունեն, ինչպես իրենք։

«Մենք անհատ ձեռներեցներ ենք, մեկ կամ երկու բեռնատար ունենք։ Արանքում կա լոգիստիկ կազմակերպություն, որը բեռը վերցնում է պատվիրատուից՝ տալիս բեռնափոխադրողին, արանքում աշխատելով ինչ-որ գումար։ ՌԴ-ում կանգնած մեքենաների շարքում կան երրորդ երկրների մեքենաներ, բայց իրենք ՀՀ-ում ոչ մի տիպի հարկ չեն վճարում, ի տարբերություն մեզ, և դրանից սկսում է  շուկայում անհավասար պայքար։ Այսինքն՝ ինքը պետությունում պարտավորություն չունի, հիմա մենք մեր պետությանը՝ հարկայինին առաջարկում ենք հավասար պայման դնեն, որ թող պատվիրատուն որոշի ում բեռնատարն իր ապրանքը բարձի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Բողոքի ակցիայի մասնակցիները խնդրում են Կառավարությանը լոգիստիկ ընկերություններին հավաքել, խնդիրը հասկանալ և ուղղորդել, որպեսզի ընտրեն հայ բեռնատարներին։