«Ասում են՝ ականջակալներով է եղել, չի լսել». Ջրառատի բնակիչները 14–ամյա տղայի մահվան մասին


«Ասում են՝ ականջակալներով է եղել, չի լսել». Ջրառատի բնակիչները 14–ամյա տղայի մահվան մասին
Մայիս 27 00:01 2025



Երեւան–Գյումրի գնացքի տակ երեկ ընկած 14–ամյա Մարտինը դեպքի պահին ականջակալներով է եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ջրառատի բնակիչները։

Մարտինը 2023թ–ի սեպտեմբերի ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Մարտակերտից եւ բնակություն հաստատել Արմավիրի Ջրառատ համայնքում։

«Ասում են՝ ականջակալներով է եղել, երեւի սիրել է ռելսերին նստի... շատ խելոք տղա էր, լավ ընտանիք ուներ»,– ասաց բնակիչներից մեկը։

«Ամեն մեկը մի բան ասում է, մեկն ասում է՝ ականաջակալներով է եղել, չի լսել, մյուսն ասում է՝ գծերին նստած է եղել։ Վարորդն ասել է՝ հասել եմ իրեն, գցել է տակը, չեմ հասցրել կանգնել, ամեն մեկը մի բան է ասում, որ չենք տեսել, հստակ չգիտենք»,– ասաց մեկ էլ համագյուղացի։

 

Նշենք, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, գնացքավարը ձերբակալվել է։