Գյումրի-Երևան էլեկտրագնացքի մեքենավարի ձերբակալությունն աննախադեպ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
Ինչպես հայտնել ենք, մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել 14 տարեկան պատանի։ Ըստ ՀԿԵ–ի տարածած հաղորդագրության` Գյումրի–Երևան էլեկտրագնացքի մեքենավարը գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի` մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով ևս շուրջ 380 մետր` վրաերթի ենթարկելով պատանուն։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքի մեքենավարը ձերբակալվել է։
«Նախկինում նման բան չի եղել։ Ես մոտ 40 տարի երկաթուղում եմ աշխատում, և մենք տեղեկություններ ստանում ենք այլ երկրների երկաթուղիներից։ Նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, որ մեքենավարին ձերբակալեն»,– ասաց ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի տեղակալը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։