Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»


Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»
Մայիս 26 15:04 2025

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և ևս մեկ անձ կալանավորվել են։

 

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունները՝ նշելով, որ 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվել է 2 անձ։

 
 

Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր․ «590 հազար դոլարի հափշտակությունը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։

 

Լրատվամիջոցին հասած լուրերի համաձայն՝ այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են»։