Սա Ռուբեն Վարդանյանի վերջին ծննդյան օրն էր Արցախում՝ իր սիրելի Քոլատակում. Սերգեյ Շահվերդյան


Սա Ռուբեն Վարդանյանի վերջին ծննդյան օրն էր Արցախում՝ իր սիրելի Քոլատակում. Սերգեյ Շահվերդյան
Մայիս 25 17:25 2025

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է:Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ռուբեն Վարդանյանի լուսանկարը և գրառում կատարել:

 

«Սա Ռուբեն Վարդանյանի վերջին (առայժմ) ծննդյան օրն էր Արցախում՝ իր սիրելի Քոլատակում։ Շրջափակումն արդեն մոլեգնում էր ամբողջ ուժով, բայց նա շարունակում էր պայքարել։ Իր փոքր, բայց ոգևորված թիմի հետ Արցախում։

 

Մենք կրկին կհանդիպենք։ Բոլորը միասին։ ՄԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ»։