Գնացքի տակ ընկած 16–ամյա պատանին մահացել է. նա Արցախից էր


Գնացքի տակ ընկած 16–ամյա պատանին մահացել է. նա Արցախից էր
Մայիս 25 16:07 2025

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

 

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): Նա մահացել է։ 

 
 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացած պատանին Արցախից էր։