Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով և ունեն մեղադրյալի կարգավիճակ․ Հակակոռուպցիոն կոմիտե


Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով և ունեն մեղադրյալի կարգավիճակ․ Հակակոռուպցիոն կոմիտե
Մայիս 24 19:40 2025

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով և ունեն  մեղադրյալի  կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Կառույցից տրված տվյալների համաձայն՝ 2025թ․ ընթացքում անավարտ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետարանի, համայնքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց թիվը կազմում է 7, որից վարչական շրջանի պաշտոնատար անձինք երեքն են, համայնքապետարանի՝ չորսը։ Այս տվյալներում, ինչպես հայտնեցին ՀԿԿ-ից, դեռևս ներառված չեն եղել մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները, հետևաբար՝ այս պահին գործող ինը պաշտոնյա կա մեղադրյալի կարգավիճակում։ Ինչ վերաբերում  է դատարան ուղարկված գործերին, ապա մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով մեղադրյալների թիվը 25 է, որից քաղաքապետարանի պաշտոնատար անձինք՝ 5, վարչական շրջանի՝ 10, համայնքապետարանի՝ 10-ը։