Ղեկին շրջանավարտներ են եղել․ մանրամասներ՝ Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարից․ ArmLur


Ղեկին շրջանավարտներ են եղել․ մանրամասներ՝ Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարից․ ArmLur
Մայիս 24 15:35 2025

Այսօր՝ մայիսի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

 

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Նրանք երեկ տոնել են իրենց Վերջին զանգը։

 

4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվադրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ կայքի աղբյուրի՝ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներ են եղել։