Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel-ները, Daewoo-ն, Mercedes-ը և Toyota-ն


Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel-ները, Daewoo-ն, Mercedes-ը և Toyota-ն
Սեպտեմբեր 20 13:06 2017

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 MA 557 համարանիշի, Daewoo մակնիշի 34 RV 814 համարանիշի, Opel մակնիշի 35 MQ 717 համարանիշի, Mercedes մակնիշի 09 OL 209 համարանիշի և Toyota մակնիշի 35 GD 550 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում