«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ


«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ
Մայիս 23 17:22 2025

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ:

 

Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

 

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։