Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է. Արթուր Չախոյան


Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է. Արթուր Չախոյան
Մայիս 22 21:34 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Սա պարզապես փաստաթուղթ չէ։ Սա իրավական հաղթանակ է մի համակարգի նկատմամբ, որն ամեն ինչ անում էր ինձ քաղաքացի չճանաչելու համար։

Այս անձնագիրը մուտք է բացում մի շարք գործիքակազմերի առջև՝ ինստիտուցիոնալ ներգրավվածություն, օրինական պահանջների առաջադրում, վերահսկողական լիազորություններ և քաղաքացիական նախաձեռնությունների առավել հստակ հիմք։

Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է»։