Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. ծեծկռտուք կալանավորների միջև․ կան վիրավորներ. Shamshyan.com


Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. ծեծկռտուք կալանավորների միջև․ կան վիրավորներ. Shamshyan.com
Սեպտեմբեր 20 11:33 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի և Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջև։

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջև։ Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում