Փրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորից


Փրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորից
Մայիս 22 17:21 2025

Մայիսի 22-ին, ժամը 10:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

 

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։