Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն


Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն
Սեպտեմբեր 20 11:15 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և որպես մեղադրյալ է ներգրավվել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Էլեն Գրիգորյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու, ով կասկածվում է սեպտեմբերի 9-ին Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում