Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել


Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Սեպտեմբեր 20 10:30 2017

Սեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 27-ամյա Հուսիկ Սեդրակյանը իր վարած BMW մակնիշի 34 PM 606 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում