Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան (Տեսանյութ)


Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան (Տեսանյութ)
Մայիս 21 19:54 2025

Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Այո՛, «թաղապետը» գող է, քանի որ, դեռ մինչ աշխատանքների ընդունումը, ես նրան տեղեկացրել էի, որ այս խաղահրապարակում լուրջ խնդիրներ կան։ Բայց նա, հաշվի չառնելով այդ խնդիրները, ստորագրել է ընդունման փաստաթուղթը և այդ կերպ ապահովել գումարի փոխանցումը։

Էլի ասելու եք՝ Պուտինն է մեղավոր։ Հիմա էլ չեք կարող ասել, թե աշխատանքները ընդունված չեն, գումարն էլ՝ վճարված չէ։ Աշխատանքներն ընդունված են, գումարն էլ՝ վճարված»,-գրել է նա։