ՌԴ-ն պատրաստակամ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու լիարժեք խաղաղության. Սերգեյ Լավրով


ՌԴ-ն պատրաստակամ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու լիարժեք խաղաղության. Սերգեյ Լավրով
Մայիս 21 13:40 2025

 ՌԴ-ն պատրաստակամ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու լիարժեք խաղաղության՝  կնքելով  Խաղաղության պայմանագիր, ապաշրջափակելով տրանսպորտային ենթակառուցվածքները և սահմանազատելով պետական սահմանը, Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը:

Նա նշեց, որ  այս գործընթացների կուռ հիմքը եռակողմ պայմանավորվածությունների համաձայնագիրն է, որը ստորագրվել է 2020 և 2022 թվականներին:

 «Մենք տեսնում ենք, որ ոչ փոքր ներուժ կա տարածաշրջանային համագործակցության՝ 3+3 ձևաչափով: Հիմա մենք քննարկում ենք նախարարական երրորդ քննարկումը Թեհրանում՝ Ստամբուլի արդյունքներով: Մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն ունենալու այս հարթակի մասով: Գոհ ենք բանակցությունների արդյունքներից: Խոսեցինք շատ անկեղծ՝ թաքցնելով հուզական դիրքորոշումների առանձնահատկությունները»,-հավելեց նա։