Արաքսի Սիմիդյանը զեկուցել է, որ ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրայինից, ոչ թե ես, այլ տիկինն է ստում. Մարգարյանն ապացույցներ է հրապարակել


Արաքսի Սիմիդյանը զեկուցել է, որ ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրայինից, ոչ թե ես, այլ տիկինն է ստում. Մարգարյանն ապացույցներ է հրապարակել
Մայիս 21 11:36 2025

Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ վիրավորանքներով համեմված գրառմանը, ըստ որի, Արաքսի Սիմիդյանը 3000 դոլար աշխատավարձ չի ստացել ոչ «Իմ քայլը» հիմնադրամից, ոչ էլ Հանրային հեռուստաընկերությունից։

«Խոստացել էի, որ Արաքսի Սիմիդյանի պահով Աննա Հակոբյանին անակնկալ է սպասվում: Ահա իմ անակնկալը:

Տիկինը երեկ ինձ թիրախավորած գրառման մեջ նշել է, որ «Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որեւէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետեւ չի’ ստացել, տխմար»:

Ես որևէ տեղ չեմ ասել, որ Արաքսի Սիմիդյանն աշխատավարձ է ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Դա տիկնոջ հորինածն է: Ավելին: Հաստատում եմ, որ որևէ ցենտ չի ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Ես ասել եմ, որ «ոչինչ չանելու դիմաց ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրային հեռուստատեսությունից»:

Ներքևում տիկնոջ ուշադրության համար հրապարակում եմ ԱՄՆ-ի արդարադատության դեպարտմենտի FARA-ի (օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) կայքում տեղադրված «բաց» տեղեկությունը, որի համաձայն Արաքսի Սիմիդյանը զեկուցել է, որ ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրայինից: Հետևաբար, ոչ թե ես, այլ տիկինն է ստում:

Ցանկացած անձ մեկնաբանություններում տեղադրված լինքով կարող է մտնել և տեսնել տեղեկությունը:

Իսկ հետաքրքիր է թե տիկինն ինչո՞ւ է իր վրա վերցրել Արաքսի Սիմիդյանի պաշտպանի պարտականությունը: Վերջինս կարող է ինքը բացատրել, թե ինչի՞ դիմաց է ստանում այդ աշխատավարձը և իր ո՞ր որակի կամ փորձառության պատճառով է այդ պաշտոնին նշանակվել:

Իսկ հիմա մի ավելի հետաքրքրիր փաստ, որի համար շնորհակալ եմ տիկնոջը: Եթե չլիներ իր երեկվա գրառումը, այս նոր փաստը չէի արձանագրելու:

«Իմ քայլը» հիմնադրամը մինչև մայիսի սկիզբը գրանցված է եղել նույն հասցեում որտեղ գրանցված է «First Channel America»-ն (Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը): Այդ ինչպե՞ս է լինում, որ հանկարծ մայիսի 8-ից 12-ի ընթացքում (մեկ շաբաթ առաջ), իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել նրա հասցեն ու դա գրանցվում է ամերիկյան ինչ-որ իրավաբանական գրասենյակի հասցեով, որի վրա այս պահին տասնյակ տարատեսակ այլ ընկերություններ կան գրանցված:

Երբ նախագահ Քոչարյանն ասում է, որ սրանք կոռուպցիայի էյնշտեյն են, հենց սրա համար է ասում:

Ներքևում տեղադրում եմ բոլոր ապացույցներն ու սպասում եմ պատասխանին: