Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել


Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել
Մայիս 20 18:32 2025

Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին:

 

«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:

 

Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 

ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ: