Երբ մանկապարտեզները չեն կառուցվում կամ թերակատարվում են, դրա մասին միայն ես չեմ խոսում, այլ նաև TikTok-ի իմ հավատարիմ հետևորդներից, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե այն թքած կպցրած մանկապարտեզները, ինչու են վատ սարքվում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Իմ բարձրացրած հարցին հետևողական է լինում, օրինակ, ձեր ՔՊ-ի համար երկուս Վահագն Ալեքսանյանը, ում նաև այսօր հենց հիմա հրապարակայնորեն կոչ եմ անում, որ մեղադրում ասում է ճկույթով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ՔՊ-ի ավագանիներ, ձեր գործի անունը ի՞նչ է, որ դրանք գնում, վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիններին բռնեք, հերն անիծեք»,- ասաց նա:
Մանուկյանը սկսեց թվարկել ընկերությունների անուններ ու ասել, որ ինքը բարձրաձայնել է, թե ինչու են վատ որակի անում ասֆալտը: Ապա ՔՊ-ի ներկայացուցիչները սկսեցին ընդհատել նրա ելույթը և բղավել «ԱԲԲ» ընկերության անունը: Մանուկյանն էլ նշեց, որ տվել է այդ անունը և կոչ արեց չխանգարել իր ելույթը:
«Եթե չգիտեք, ուրեմն ձեն մի հանեք ընդհանրապես, տեղից էլ չխանգարեք: Եթե վատ է անում, գնացեք բռնեք, ով ուզում է լինի, հերն անիծեք, ես անդրադարձել եմ, իսկ դուք չեք անդրադարձել»,- ասաց նա։
Նրա ելույթն ընդհատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նշեց, թե վերջինս խոսում է ամեն ինչից, բացի թեմայից: «Մի րոպե, ես հատուկ զգուշացրեցի, չէ՞ հարցի վերաբերյալ խոսեք: Եթե հարցի վերաբերյալ բան ունեք ասելու, խնդրեմ ասեք, եթե չէ, խնդրեմ նստեք»,- ասաց նա:
Մանուկյանն էլ ասաց, որիր ելույթը հստակ հարցի վերաբերյալ է և եթե իր պատասխանը չեն կարողանում ըմբռնել, երկրորդ անգամ ավելի հանրամատչելի կբացատրի: