Նիկոլի համար օրերով ցույցի եմ կանգնել, բայց ի՞նչ էրեց ինքը մեր հետ. աղինցի


Նիկոլի համար օրերով ցույցի եմ կանգնել, բայց ի՞նչ էրեց ինքը մեր հետ. աղինցի
Մայիս 20 00:01 2025

Աղինցի 68-ամյա Զինա Հովհաննիսյանը, ով մասնակցել է 2018 թվականի իշխանությանը և ընտրել Նիկոլ Փաշինյանին, հիմա զղջում է իր կատարած ընտրության համար, որովհետև իր կյանքի որակը չի փոխվում, իրենց խնդիրները շարունակվում են չլուծվել։

«Նիկոլի համար օրերով ցույցի եմ կանգնել, բայց ի՞նչ էրեց ինքը մեր հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կինը։

Աղինցի կինն ասում է, որ գյուղում կյանքը շատ ծանր է ու դժվար։ Առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում են, բայց միևնույն է, խնդիրներն անպակաս են։