Հարկերը միմիայն կարող ես հավաքագրել և ստվերային տնտեսության դեմ պայքարել բացառապես երբ քաղաքացին զգում է, որ պետական ծախսերը կատարվում են նպատակային և ուղղված են իրեն: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Հարկատու եք դուք, անվտանգություն ստանում ե՞ք Ձեր վճարած հարկի դիմաց: Անկախ հարկի սահմանումից՝ դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը։ Պետությունը և քաղաքացին մտնում են քաղիրավական հարաբերությունների մեջ: Ես վճարում եմ հարկը, որպեսզի դրա դիմաց ստանամ անվտանգություն, կրթություն, առողջություն, ասֆալտապատ ճանապարհ և այլն: Ո՞րն ենք ստանում:
Ստանանք իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանք: Միայն 2025թ. առաջին եռամսյակում սպանությունների դեպքերը 750 էր: Սա նորմալ է՞:
Ուրիշ բան հիշեցնեմ: Տրանսպորտային միջոցների պետհամարանիշները գողանում էին և Տելեգրամի միջոցով գումար պահանջում: Այսինքն, պետությունը իր ֆունկցիան չի կատարում, որպեսզի այդ մարդու սեփականության իրավունքը պաշտպանի»,-ասել է նա: