ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացնում Երևանում տեղի ունեցած հրդեհ-պայթյnւնից


ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացնում Երևանում տեղի ունեցած հրդեհ-պայթյnւնից
Մայիս 19 16:59 2025

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։  Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։