«Ես ասել էի՝ եթե հեռացնեն․ տարբերություն չեք զգո՞ւմ». Մխիթարյանը՝ Տեր-Մարգարյանից հետո հրաժարական տալու իր հայտարարության մասին


«Ես ասել էի՝ եթե հեռացնեն․ տարբերություն չեք զգո՞ւմ». Մխիթարյանը՝ Տեր-Մարգարյանից հետո հրաժարական տալու իր հայտարարության մասին
Մայիս 19 14:45 2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո ինչո՞ւ ինքը ևս հրաժարական չի տվել՝ ելնելով իր հայտարարությունից։

«Ես ասել էի` եթե հեռացնեն։ Տարբերություն չեք զգո՞ւմ»,-ասաց թաղապետը։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Մխիթարյանն ասել էր, որ եթե Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնի միջադեպից հետո ազատվի աշխատանքից, ապա «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները:

Այլ հարցերի նա չպատասխանեց։