Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին: Նիկոլ Փաշինյանն ակնհայտ զրոյի ձգտող իմփիչմենթի հավանականություն բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վեց ամիս որևէ նման գործընթաց ունենալու է կամ չունենալու երաշխիք ունենալու է: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ թե որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը , այսինքն իրեն ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք, ինչու է դեմ իմփիչմենթին:
«Դա իսկապես հետաքրքիր չէ։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող է մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի թեկնածու, դա կյանքի երազանքն է։ Ուղղակի կյանքի երազանքն է, պատկերացնո՞ւմ եք, հանկարծ անհայտ, ոչ մեկ քո տեղը չգիտի, ու դու քննարկման, քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, օնլայն քեզ հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես այսպես ինչ-որ մի այդ պահի համար մի կենտրոնական դեմք։
Իսկ եթե մարդու համար այդ 48 ժամն ուշադրության կենտրոնում լինելը կրկնեն կյանքը երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք, այդ երազանքն իրականացնելու համար ինչ-որ մարդկանց, այ դրա համար, ի դեպ բառն էլ ճիշտ չի օգտագործվում, խոսքը գնում է վստահության քվեի մասին, ասում են փողոց պիտի հավաքենք: Վարչապետը հրաժարական է տալիս, հարց խլացնում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակի փոխություն», -ասաց երկրորդ նախագահը: