Թուրքիայի սպառնալիքը մեր վրա շարունակում է մնալ, իրենց նպատակն ակնհայտ է` մենք ինչ-որ մի խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որն ակնհայտ Թուրքիան այսօր հետապնդում է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դա իրենց ազգային շահն է, ու մենք չենք կարող մեղադրել թուրքերին։ Պետք է հասկանանք` այս տարածաշրջանում Թուրքիային ո՞վ կարող է զսպել։ Տվեք մի երկրի անուն, որն ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիային։ Կա Ռուսաստանը, որն իր պոտենցիալով ամենից հզորն է», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, թե աշխարհաքաղաքական իրողությունները շատ չեն փոխվում և Թուրքիայի ամբիցիաներն աճում են, ինչը որոշակի սպառնալիք է Հայաստանի համար.
«Մենք չպետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է փորձենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ՝ որպես լավ հարևան, բայց չպետք է շանտաժի ենթարկվենք։ Պետք է ունենանք այնպիսի գործընկեր, որը կարող է զսպել Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ»։