Խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը. Անիտա Դիմիտրիու


Խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը. Անիտա Դիմիտրիու
Մայիս 19 11:54 2025

Կիպրոսը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Երևանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։

«Հուսով եմ՝ այն, ինչ ստորագրվելու է պայմանագրում, նաև կյանքի կկոչվի»,- նշեց նա։

Անիտա Դիմիտրիուի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը։

«Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում ու զարգանում է»,- ընդգծեց պաշտոնյան։