Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը (լուսանկարներ)


Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը (լուսանկարներ)
Մայիս 18 17:19 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:

 

 

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: