Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար


Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար
Մայիս 18 15:07 2025

Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

 
 

Հիշեցնենք, որ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին։ Օրը չորեքշաբթի է։

Հետևաբար, մայիսի 27-ին (երեքշաբթի) աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով։