«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին


«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին
Մայիս 16 20:27 2025

«Ինձ թվում է՝ ես ֆիլմ չեմ ունեցել, որտեղ համբույրի տեսարան չլինի: Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում:

Այս ֆիլմում Տաթև Հովակիմյանի հետ եմ համբուրվել: Դա շատ ինտիմ տեսարան է, դու ոչ կիրք ունես, ոչ զգացմունք ու դա շատ բարդ բան է:

Զուգընկերներիս մասին չի խոսքը, այլ առհասարակ երևույթը դժվար է»,- Լևոն Բեգլարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով նոր՝ «11» ֆիլմի մասին, պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Tert.am Life-ը հայտնել էր, որ շուտով Կինոդարանը հանդիսատեսի դատին կհանձնի նոր՝ 12 մասից բաղկացած սերիալ: «11» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է դերասան Սոս Ջանիբեկյանը: