Ես սա չեմ ասում հեգնելով, ես սա չեմ ասում ծաղրելով, էս ամեն ինչը շատ ավելի լուրջ է, քան դուք պատկերացնում եք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Նիկողոս Հովհաննիսյանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Հետևանքներն անդառնալի կարող են լինել։ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, մարդկային կյանքերը ավելի կարևոր են, քան Երևանի՝ 2024թ բյուջեով՝ կամուրջների վերանորոգման համար նախատեսված 390,000,000 դրամը։ Սարքեք էս կամուրջը»,- գրել է նա: