Դպրոցականների շրջանում թմրանյութերի շրջանառության հարցը շատ է մտահոգում, նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել. փոխնախարար


Դպրոցականների շրջանում թմրանյութերի շրջանառության հարցը շատ է մտահոգում, նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել. փոխնախարար
Մայիս 15 17:52 2025

Դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում և նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել. մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը՝ խոսելով դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու գործիքակազմից։

«ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա։

Նշենք, որ  Մխչյան գյուղի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։