Պատճառներն անհասկանալի են, առաջիկայում կայցելեմ Վրաստան՝ խնդրին լուծում գտնելու համար. Պապոյանը՝ Վրաստանում պահվող կnնյակի uպիրտի բեռնատարների մասին


Պատճառներն անհասկանալի են, առաջիկայում կայցելեմ Վրաստան՝ խնդրին լուծում գտնելու համար. Պապոյանը՝ Վրաստանում պահվող կnնյակի uպիրտի բեռնատարների մասին
Մայիս 15 16:22 2025

Որոշ մեքենաներ թողնվել են, բայց, ցավոք սրտի, խնդիրը լուծված չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վրացական անցակետում մնացած կոնյակի սպիրտի բեռնատարներին:

«Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել և ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին կայցելեմ Վրաստանի Հանրապետություն ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ կոնյակագործները մայիսի 13-ին, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն: Նրանք դժգոհում էին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով, մինչդեռ Վրաստանն ընդամենը տարանցիկ երկիր է: