Մեղրիում հոսանքահարված զինվորը ընտանիքի միակ որդին էր, մեկ տարի է՝ ինչ բանակում էր ծառայում


Մեղրիում հոսանքահարված զինվորը ընտանիքի միակ որդին էր, մեկ տարի է՝ ինչ բանակում էր ծառայում
Մայիս 13 17:25 2025

Մեղրիում հոսանքահարված զինծառայող Կարեն Ավետիսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ բնակավայրից էր: 24News-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Կամո Սահակյանը ասաց, որ ընտանիքի միակ որդին էր. «Մի քույր ունի, շատ համեստ, բարի, խելոք, շնորհքով տղա էր: 1 տարի է՝ զորակոչվել էր բանակ»,- ասաց Սահակյանը:

 

Սահակյանի խոսքով, ընտանիքը սոցիալապես լավ պայմաններում չի ապրում. «Գյուղատնտեսությամբ են զբաղվում, վարուցանք անում»:

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։