Երևանում բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն. կան վիրավորներ


Երևանում բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը և ռուսական համարանիշներով Priora-ն. կան վիրավորներ
Սեպտեմբեր 19 16:11 2017

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան-Հրազդան թիվ 278 երթուղին սպասարկող Mercedes Sprinter մակնիշի 3052 L համարանիշի և Lada Priora մակնիշի K 704 YO 26 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում