Հայաստանում 2024թ.–ին, ինչպես եւ 2023թ–ին էր, նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները: Այս մասին տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Հայաստանում 2024 թվականին ծնվել է 16 հազար 22 աղջիկ, 17 հազար 571 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (620), Լուսե (536), Արփի (539), Մարիա (486), Եվա (364), Մանե (350), Մարի (317), Մարիամ (306), Անահիտ (296), Աննա (258) անունները:
Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1157), Նարեկ (832), Հայկ (625), Մարկ (561), Արեգ (560), Միքայել (516), Ռոբերտ (514), Տիգրան (499), Մոնթե (490), Լեո (474):