Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է


Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Մայիս 9 19:44 2025

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ իրավապահները երեկ Գյումրիում ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, որը տարիներ առաջ՝ Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին, եղել է նրա մամուլի քարտուղարը։ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ  իրեն բանավոր հայտնել են, որ Աղեկյանին մեղսագրում են խուլիգանությունը՝ դատավորին կոռումպացված ասելու համար, միևնույն ժամանակ,  դատավորին վիրավորելու հանցակազմն է մեսագրվում։