Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին։
Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամսյա կալանք։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է երեկ՝ մայիսի 7-ին, ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում։