Թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը՝ «դաբրոներ» աղերսելու․ Աբրահամյան


Թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը՝ «դաբրոներ» աղերսելու․ Աբրահամյան
Մայիս 7 09:54 2025

Երբ իշխանությունն այս կամ այն ուժին, գործչին կապում է ՌԴ-ի հետ «մութ համագործակցությունների» հետ, դա ասում է ո´չ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Երեկ մեկն էլ ԱԺ ամբիոնից Հայկ Մամիջանյանին «հակադարձում» էր, թե ՀՀԿ-ն հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառման կարար այլ երկրում էլ մասնակցեր, սակայն ՌԴ էր գնացել, ակնարկելով, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս էր, որն ուներ ընտրական տրամաբանություն։

Քաղաքական մանկամտության ու պրիմիտիվության վառ օրինակ:

Նախ՝ ՀՀԿ-ն ամեն տարի, տարբեր ձևաչափերով միջոցառումների է մասնակցում և´ Մոսկվայում, և´ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, երկրորդ՝ կոնկրետ հաղթանակի օրվա միջոցառման հրավիրել էին ՌԴ-ից: Նույն այդ օրերին, ԵԺԿ այլ միջոցառմանն էլ ՀՀԿ այլ պատվիրակություն էր մասնակցում, և ի՞նչ:

Սրանք իրենց թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը՝ «դաբրոներ» աղերսելու և իշխանություն ունենալու:

Հանուն իշխանության երկարաձգման երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն զիջածներն ու թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն՝ խոսում են», - նշել է պատգամավորը: