Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին


Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին
Մայիս 6 18:40 2025

Հեղինակավոր Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Իվետա Տոնոյանը։

«Հիշեցնեմ, որ մրցույթն անցկացվում էր Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կողմից: Մրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդներ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները:

Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր: Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։ Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը»,- գրում է նա։