Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը


Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը
Սեպտեմբեր 19 11:27 2017

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ներսիսյանը իր վարած Lexus մակնիշի 35 CR 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ամբերդի ամրոցի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 38-ամյա Վարդիթեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ներսիսյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրակատարողական հիմնարկում՝ որպես հերթափոխի պետ, կոչումով արդարադատության կապիտան է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում