Հիմարի մեկն ա՝ դրա համար: Այսպես այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հորը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող:
Այլ հարցերի նա չպատասխանեց՝ նշելով, որ դրա վերաբերյան երկրորդ նախագահի գրասենյակի կողմից պատասխան եղել է: