Բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի կինն ու երեխաները


Բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի կինն ու երեխաները
Սեպտեմբեր 19 10:11 2017

Այսօր բերման են ենթարկվել Կարող Եղնուկյանի կինն ու երեխաները։ Այդ մասին տեղեկացնում է «Սասնա Ծռեր / խմբավորում» Ֆեյսբուքի էջը։ Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Շտապ հաղորդագրություն
Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Նրանց ձերբակալելել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»։