«Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակում հաղթող են ճանաչվել Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։
«Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդի շնորհիվ։ Նա TheVoice-ի բեմում բարձրացավ Ֆրանս Գալլի «Évidemment» երգի կատարմամբ՝ դուդուկի՝ հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որն անմոռանալի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։