ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրած առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը լրագրող Մհեր Բաաղդասարյանը խիստ քննադատության էր ենթարկել։ Դրանից հետո, ինչպես հայտնում է նա ինսթագրամի իր էջում, բազմաթիվ զանգեր, նամակներ է ստացել՝ շնորհակալական, աջակցող, ինչպես նաև սպառնացող բնույթի։
Հիշեցնենք, որ «Խազեր»-ը նա որակել էր մրցախայտառակություն։
Հիշեցնենք, որ «Խազեր» մրցանակաբաշխությունն անցկացրել է Հայկական երաժշտական ակադեմիան։ 17 անվանակարգում պարգևատրվել են հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ: