Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչու 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց


Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչու 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց
Մայիս 4 13:09 2025

Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կար այնքան մարդ, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել. այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ «նման շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան ուժ ես կիրառում, այնքան մարդկանց քանակն ավելանում է»:

«2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ»,- նշել է երրորդ նախագահը։