Եղիշե Կիրակոսյանը փաստաբանությամբ կզբաղվի


Եղիշե Կիրակոսյանը փաստաբանությամբ կզբաղվի
Մայիս 2 10:30 2025

Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Կիրակոսյանը նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։