Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։
Այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։
«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին պարեկները պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Տրասգազ Երևանի ԳԳՄ-ից, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը ավտոմեքենայի գազաբալոնից է, գազաբալոնների մեկն ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «բացվել» է, 2-ն էլ շպրտվել են դուրս։
Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5». նոր մանրամասներ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից (լուսանկարներ)


Լրահոս
Արթուր Չախոյանը չի վիրավորել «թաղապետին»․ հայտարարություն
1
Մայիս,
2025 23:23
Ագազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ. Անուշ Պողոսյան
1
Մայիս,
2025 21:36
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Նորից Մարտունու ԲԿ ...